Գարնանային տրամադրություն. Սալմա Հայեքը ծաղկային պրինտով զգեստով՝ Հռոմում (ֆոտո)

12:09   3 ապրիլի, 2021

Օրերս 54-ամյա Սալմա Հայեքը Հռոմի փողոցներում հայտնվել է լրագրողների օբյեկտիվների առջեւ։ Արեւոտ քաղաքում զբոսնելու համար հոլիվուդյան դերասանուհին ընտրել է թեթեւ սպիտակ զգեստ՝ գարնանային ծաղիկների տեսքով պրինտով։ Աստղի կերպարը լրացրել են բեժ սանդալներ եւ արեւապաշտպան ակոնցը, իսկ իր փարթամ գանգուր մազերն այս անգամ դերասանուհին արձակել է։

Сальма Хайек

Սալմա Հայեքը Հռոմ է ժամանել ոչ թե հանգստի, այլ աշխատանքային գործուղման։ Հենց այստեղ են այժմ ընթանում ռեժիսոր Ռիդլի Սքոթի «Գուչիի տունը» ֆիլմի նկարահանումները։ Ֆիլմը կպատմի իտալացի գործարար Մաուրիցիո Գուչիի սպանության մասին, որը 1995 թվականին կազմակերպել էր նրա կինը՝ Պատրիցիա Ռեջանին: Նոր ժապավենում Պատրիցիայի դերը բաժին է հասել Լեդի Գագային, իսկ ահա Սալման խաղացել է իր ընկերուհու՝ պայծառատես Պինա Աուրիեմայի կերպարը։

Сальма Хайек

Պինան Պատրիցիայի խնդրանքով նաեւ օգնել է կազմակերպել Gucci նորաձեւության տան ղեկավարի սպանությունը: Հանցագործությանն աջակցելու համար Պինին դատապարտել են 25 տարվա ազատազրկման, սակայն ավելի ուշ ժամկետը կրճատվել է: 2010-ին կինն ազատ է արձակվել 13 տարվա բանտարկությունից հետո։ Ինքը՝ Պատրիցիա Ռեջանին, 1998 - ին դատապարտվել է 29 տարվա ազատազրկման, իսկ ավելի ուշ այդ ժամկետը կրճատել է 26 տարով։ Ընդ որում, Ռեջանին մինչեւ վերջերս պնդում էր, որ Պինան մարդասպան է վարձել Մաուրիցիո Գուչիի համար առանց նրա թույլտվության, իսկ արդեն նրա սպանությունից հետո շանտաժի է ենթարկել նրան:

Աղբյուրը՝ Spletnik

Լուսանկարները՝ Instagram/MEGA/Mega Agency/East News



© NEWS.am STYLE