«Եթե ամուսինս աղքատ լիներ, նրան կընտրեի․ հարաբերություններում կարեւորում եմ սերն ու նվիրվածությունը»․ Քրիստինա Եղոյան

12:43   3 ապրիլի, 2021

Երգչուհի, դերասանուհի Քրիստինա Եղոյանը, ում հարսանիքը տեղի է ունեցել մարտի 10-ին, շարունակում է կիսվել հարսանեկան լուսանկարներով։

Երգչուհին, ով այժմ գտնվում է Մոսկվա քաղաքում, Instagram-ի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է 24 ժամ, ինչից հետո անհետանում է, պատասխանել է հետեւորդներին հետաքրքրող հարցերին։ Քրիստինայի երկրպագուներից մեկը հարցել է․ «Ձեր ամուսնուն կընտրեի՞ք, եթե նա աղքատ լիներ»։

Ի պատասխան՝ Քրիստինան գրել է․ «Այո, կընտրեի, որովհետեւ հարաբերություններում կարեւորում եմ սերն ու նվիրվածությունը, իսկ հարուստ կամ աղքատ լինում են հոգով, ոչ թե գումարով»։

«Սիրեք ձեր մայրերին, հարգեք ու պաշտեք, նրանք ամենաթանկն են ձեր կյանքում»,- ավելի վաղ գրել էր Քրիստինան։ 



© NEWS.am STYLE