Մանիժայի տեսանյութը «Եվրատեսիլի» ալիքում դարձել է 2021 թվականի մասնակիցների շրջանում ամենահայտնին

20:08   3 ապրիլի, 2021

Երգչուհի Մանիժա Սանգինի (Manizha) Russian Woman երգի տեսանյութը «Եվրատեսիլի» ալիքում դարձել է 2021 թվականի մասնակիցների շրջանում «միջազգային մրցույթի առավել մեծ ժողովրդականություն վայելող հոլովակը: Այս մասին են վկայում YouTube-ի տվյալները։

Ընդհանուր առմամբ, երկրների ներկայացուցիչներից տեղադրվել են 39 տեսահոլովակ, որոնք կմասնակցեն մրցույթին 2021 թվականին:

Ռուս մասնակցի տեսանյութն արդեն դիտել է ավելի քան 6,7 մլն մարդ։ Այսպես, Մանիժայի տեսահոլովակը ժողովրդականությամբ առաջ է անցել Սերբիայից մասնակից Hurricane խմբից, որը հանդես կգա Loco Loco երգով: Կոլեկտիվն այս պահին ունի ավելի քան 6,6 մլն դիտում։

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ «Առաջին ալիքի»



© NEWS.am STYLE