«Գունավորեք ձեր հոգին, որ երանգներն ապրել կարողանաք»․ Նաիրա Մովսիսյան

18:49   3 ապրիլի, 2021

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանը, ով բավականին ակտիվ է Instagram-ի իր էջում, հաճախ է կիսվում գեղեցիկ սելֆիներով, հրապուրիչ լուսանկարներով։ Նաիրայի էջում հաճախ կարելի է տեսնել նաեւ նրա դստեր լուսանկարներն ու նրա մասնակցությամբ զվարճալի տեսանյութեր:

Համարձակ դերասանուհին միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացրել է նուրբ, բայց ընդգծված շպարով։ Նրա ուղիղ հարդարված մազերն արձակված են։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել է․ «Ես սիրում եմ կյանքը, երբ այն գույն ունի։ Գունավորեք ձեր հոգին, որ երանգները ապրել կարողանաք»։

«Եղիր երջանիկ եւ տուր մարդկանց երջանիկ լինելու հնարավորություն», - ավելի վաղ գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE