Գիտեի՞ք արդյոք. «Կարիբյան ծովի ծովահենները. աշխարհի ծայրում». 11 հետաքրքիր փաստ ֆիլմի մասին

20:22   4 ապրիլի, 2021

NEWS.am STYLE-ը շարունակում է հետաքրքիր փաստեր ներկայացնել հանրահայտ տարբեր ֆիլմերի մասին։ Այսօր խոսքը Գոռ Վերբինսկիի՝ «Կարիբյան ծովի ծովահենները. աշխարհի ծայրում» ֆիլմի մասին է (2007թ.)։ Եվ այսպես.

1.Երրորդ մասի ընդհանուր բյուջեն կազմել է 300 մլն դոլար։

2.Միայն երրորդ մասում հանդիսատեսն իմացավ, որ կապիտան Բարբոսայի անունը Հեկտոր է։

3.Ջեք Ճնճղուկի հայտնվելը էկրանին տեղի է ունենում միայն ֆիլմի 33-րդ րոպեին։

4.Ծովահենների խորհուրդը տեղի է ունեցել նաեւ իրական կյանքում, բայց դա ողջ պատմության ընթացքում եղել է ընդամենը մեկ անգամ, եւ այն կոչվել է Ափի եղբայրություն։

5.Կանաչ բռնկումը իրականում գոյություն ունեցող օպտիկական երեւույթ է (թեեւ դա հազվադեպ է պատահում): Այս երեւույթը կարելի է դիտարկել մայրամուտի կամ արեւածագի ժամանակ, եւ դա լավագույնս նկատվում է ծովում:

6.Ֆիլմի վերջնական ճակատամարտի դրվագում հորդառատ անձրեւի ժամանակ նավերի վրա րոպեում թափվել է 100 000 լիտր ջուր։

7.«Ռոլինգ սթոունս» խմբի կիթառահար Քիթ Ռիչարդսը ֆիլմում կատարել է Ջեք Ճնճղուկի հոր դրվագային դերը։ Ջոնի Դեփը բազմիցս նշել է, որ Ջեք Ճնճղուկի կերպարի վրա աշխատելով ՝ կրկնօրնակել է Ռիչարդսի պահվածքի ոճը։

8.Ֆիլմը Չինաստանում գրաքննության է ենթարկվել, եւ Չոու-Յուն-Ֆատի կերպարի տեսարանները մոնտաժվել են չինական կինովարձույթի համար նախատեսված ֆիլմի տարբերակից:

9.Ֆիլմի վերջը ցույց է տալիս Ջեք Ճնճղուկին նույն իրավիճակում, որում նա գտնվում էր ֆրանշիզայի սկզբում, մասնավորապես, օվկիանոսում փոքրիկ նավակի մեջ, որը լողում է դեպի իր նպատակակետը, լեգենդար արտեֆակտի փյտրտուքին:

10.Ֆիլմում լուսագրերից հետո տեսարան կա, որտեղ Ուիլը վերադառնում է կղզի, որտեղ նրան սպասում է Էլիզաբեթը' իրենց իննամյա որդու' Հենրի Թյորների հետ:

11.Ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է 960 մլն դոլար։ Ինչպես նաև առաջադրվել է «Օսկար» մրցանակի «Լավագույն վիզուալ էֆեկտներ» և «Լավագույն դիմահարդարում» անվանակարգերում։

Նորայր Նազարյան

 



© NEWS.am STYLE