«Տրամադրության գույնը սպիտակ է»․ Շողեր Թովմասյանի նոր լուսանկարը

23:31   4 ապրիլի, 2021

Դերասանուհի Շողեր Թովմասյանը, ով այս օրերին գտնվում է Միացյալ Նահանգներում, նոր լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ամառային հմայիչ կերպարում է։ Նա կերպարանք է ընդունել նստակ։ Կրում է սպիտակ հանդերձանք․ պատառոտված ջինսե տաբատ, վերնաշապիկ, մարզակոշիկներ։ Դերասանուհի վարսերն արձակված են, մեմղ շպարով է։ Հրապարակմանը կից Գրիշա Աղախանյանի կինը գրառում չի կատարել։

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին Նյու Յորքում էր։ Մանհեթենում արված լուսանկարում դերասանուհին կրում էր սպիտակ գույնի կարճ զգեստ, ինչն ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը, տաք բաճկոն, կիսաերկարաճիտներ։ Շողերն արձակել էր վարսերը, նախապատվություն տվել վառ շրթներկին։ Հրապարակմանը կից նա գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE