Անահիտ Սիմոնյանի եւ որդու քնքուշ լուսանկարը

22:38   4 ապրիլի, 2021

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել, որում պատկերված է որդու՝ Արմանի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սպիտակ տոպ, սեւ տաբատ, երկարաճիտներ, երկար ժակետ։ Նրա վարսերն արձակված են, վառ շպարով է։ Կերպարն ամբողջացնում է ոճային պայուսակը։ Հրապարակմանը կից Անահիտ Սիմոնյանը գրել է․ «Քրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի: Շնորհավոր Սուրբ Զատիկ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ զգեստ էր կրում եւ բաց գույնի, երկար մազերով էր։ «Այսպիսին դուք ինձ հաստատ չեք տեսել։ Կարծում եմ՝ ինձ շատ է սազում։ Հավանո՞ւմ եք այս կերպարը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE