«Թող Ձեր աչքերում լինի ուրախություն, սրտերում վառվի սերը, կյանքում միշտ օգնի հավատը»․ Գարիկ Մարտիրոսյանի կինը շնորհավորել է հայերի Սուրբ Զատիկը

19:03   4 ապրիլի, 2021

Այսօր Հայ Առաքելական Եկեղեցին տոնում է Հիսուս Քրիստոսի Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը։ Հայտնի կատակերգու եւ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինա-Մարտիրոսյանը շնորհավորել է հայերի Սուրբ Զատիկը։

«Այսօր հայ ազգը տոնում է Սուրբ Զատիկը։ Շնորհավորում եմ եւ մաղթում, որպեսզի Ձեր տուն մտնեն միայն լավ լուրեր։ Որպեսզի կյանքը զարդարված լինի երջանկությամբ, լրացվի լույսով եւ շրջապատված լինի հաջողություններով։ Թող Ձեր աչքերում լինի ուրախություն, թող միշտ Ձեր սրտերում վառվի սերը, թող կյանքում միշտ օգնի հավատը։ Շնորհավոր Սուրբ Զատիկ», - Instagram-ի Stories բաժնում գրել է նա։



© NEWS.am STYLE