Արքայազն Հարիի հետ ծանոթության օրը Մեգան Մարքլը հարբած է եղել

22:04   4 ապրիլի, 2021

Ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլը հարբած է եղել ապագա ամուսնու՝ Սասեքսի դուքս Հարիի հետ ծանոթության օրը։ Այս մասին հայտնել է բրիտանացի հեղինակավոր լրագրող Փիրս Մորգանը, ում հետ թագավորական ընտանիքի ապագա անդամը հարբել է այդ օրը։ Լրագրողը պատմել է Մարքլի հետ իր ծանոթության մասին Daily Star-ին տված հարցազրույցում։

«Բարի լույս, Բրիտանիա» շոուի նախկին հաղորդավարի խոսքով՝ մի քանի տարի առաջ նրանք ծանոթացել են հենց Մեգանի նախաձեռնությամբ: Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Մորգանը Twitter-ում սկսել է հետեւել Մեգանին։ Ի պատասխան դերասնաուհին նրան հաղորդագրություն է ուղարկել։ «Բարեւ։ Շնորհակալություն, որ հետեւում ես։ Ես քո մեծ երկրպագուն եմ», - գրել է ապագա դքսուհին։

Նրանք շարունակել են շփումը, եւ մի քանի շաբաթ անց Փիրս Մորգանը Մեգանին հրավիրել է Լոնդոնում գտնվող իր սիրած փաբը: Ի զարմանս լրագրողի եւ այլ այցելուների, Մարքլն իսկապես հայտնվել է հաստատությունում, իսկ ավելի ուշ ցնցել է բոլորին՝ ալկոհոլային խմիչքների հանդեպ իր սիրով:

«Այնտեղ հինգ տեղացներ կային եւ նրանց աչքերը դուրս թռան, երբ նա մտավ հաստատություն։ Նա  օղիով մի քանի կոկտեյլ է պատվիրել, իսկ ես մի քանի շիշ գարեջուր եմ խմել», - հայտնել է Մորգանը։

Պատահական, հենց այդ երեկո Մարքլը հանդիպել է իր ապագա ամուսնուն՝ արքայազն Հարիին։ Արդեն հաջորդ օրը արքայազնը նրան հրավիրել է ժամադրության։ Զույգի հարաբերությունները արագ են զարգացել, իսկ ահա Մորգանի հետ Մեգանն այլեւս չի շփվել։ Հետաքրքրական է, որ հանրային քննադատությունից հետո հաղորդավարը ստիպված էր լքել «Բարի առավոտ, Բրիտանիա» շոուն։

Աղբյուրը՝ Экспресс газета



© NEWS.am STYLE