Լիա Զախարյանի «street style»-ը Մոսկվայից

12:42   5 ապրիլի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերոմ դերասանուհի սպիտակ հագուստ է կրում, որը համադրել է կաշվե բաճկոնի հետ։ Լիան արձակել է մազերն ու արեւային ակնոց է կրում։ Կերպարն ամբողջացնում է բնական շպարը։ Դերասանուհին նշել է, որ կադրերն արվել են Մոսկվայում։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր են ուղղել Լիային։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին տոպ էր կրում, որն ընդգծում էր գեղեցիկ կազմվածքը։ Լիան լայնեզր գլխարկ էր ընտրել ու բնական շպար։ «Մի անգամ ինձ ասացին. «Դու ամենագեղեցիկ աղջիկը չես, պարզապես քո մեջ կյանք, կրակ կա»։ Սկզբում ես վիրավորվեցի, հետո հասկացա, որ դա ճիշտ է։ Իմ մեջ կյանք կա, սեր, այդ թվում այն սերը, որը ես ձեզնից եմ ստանում։ Սիրո այդ թանձրուկն ինձ գեղեցիկ է դարձնում»,- հրապարակումը ռուսերենով մակագրել էր Լիան։



© NEWS.am STYLE