Չեդվիկ Բոուզմանը հետմահու «SAG Awards» մրցանակի է արժանացել

15:32   5 ապրիլի, 2021

Լոս Անջելեսում տեղի է ունեցել «SAG Awards» մրցանակաբաշխությունը, որի ընթացքում «Մա Ռայենի․ բլյուզի մայրը» ֆիլմում փողահար Լիվիի կերպարը մարմնավորող Չեդվիկ Բոուզմանը հետմահու արժանացել է մրցանակի տղամարդու լավագույն դերակատարման համար։ Կանացի լավագույն դերի համար մրցանակ է ստացել ֆիլմում նրա հետ նկարահանված Վիոլա Դեւիսը։ Նա իր խոսքում ջերմությամբ է հիշել Բոուզմանի մասին, իսկ դերասանի արձանիկը ստացել է նրա այրին՝ Թեյլոր Սիմոնա Լեդվարդը։

Չեդվիկ Բոուզմանը նաեւ հավակնում էր «երկրորդ պլանի լավագույն դերասան» մրցանակին «Հինգը՝ մեկ արյամբ» ֆիլմում դերակատարման համար, սակայն հաղթանակ է տարել Դենիել Քալույան «Հուդան եւ սեւ մեսիան» ֆիլմում դերի համար:

«Մա Ռեյնի․ բլյուզի մայրը» ֆիլմում աշխատանքը, որը պատմում է 1920-ականների երաժշտական ոլորտի մասին, դերասանի կարիերայում վերջինն է դարձել։ Նախորդ տարի Չեդվի Բոուզմանը մահացել է հաստ աղիքի քաղցկեղի դեմ տեւական պայքարից հետո։



© NEWS.am STYLE