14:41 5 ապրիլի, 2021Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, միջին երկարության, պուտավոր զգեստ է կրում։ Իննան այն համադրել է երկարաճիտների ու գոտու հետ։ Հետեւորդները դերասանուհուն բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Շատ սիրուն»։

Օրերս հրապարակված լուսանկարում դերասանուհին կրում էր սպիտակ գույնի, ուսը բաց, մարմինն ընդգրկող երկար զգեստ, ինչն էլ համադրել էր կապույտ բարձրակրունկների ու նույն երանգի գոտու հետ։ Իննան գեղեցիկ սանրվածք էր նախընտրել, նուրբ շպարով էր։ Հրապարակմանը կից դերասանուհին գրել էր․ «Գինու պես. սպիտակ, չոր, սառը...»։