Սուր կոշկաքիթ եւ արտասովոր կրունկ. Աշուն-ձմեռ 2013-2014 սեզոնի միտումները

18:16   22 սեպտեմբերի, 2013

Ինչպիսի՞ կոշիկներ են նորաձեւ լինելու աշուն-ձմեռ նոր սեզոնին: Ինչպիսի՞ անակնկալներ կմատուցեն նորաձեւ կանանց եւ աղջիկներին գեղեցիկ հագուստի վարպետները: Պարզություն ու նրբագեղությո՞ւն, թե՞ վառ ռոմանտիզմ: Պատրաստվե՛ք: Կլինի ամեն ինչ: Վերջին միտումների մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո NEWS.am STYLE-ի թղթակիցը կազմել է նոր սեզոնի կանացի կոշիկների սեփական ընտրանին:


NEWS.am STYLE-ի վարկածով, տասներորդ տեղը գրավում են Givanchi երկարաճիթ կոշիկները՝ սուր կոշկաքթով եւ ներս թեքված կրունկով:

Իններորդ տեղին արժանանում են ճարմանդներով, բարակ կրունկներով նրբագեղ մոխրագույն բոտիլյոնները՝ ստեղծված հայտնի երկու նորաձեւության տների՝ կանադական Aldo-ի եւ բրիտանական Preen-ի համագործակցության արդյունքում:

Ո՞վ ասաց, որ ամուր ու դիմացկուն կրունկն այլեւս նորաձեւ չէ: Այդ կարծիքին հակառակ, Bottega Veneta-ն առաջարկում է երկար լեզվակներով եւ ամուր կրունկներով նորաձեւ եւ հարմարավետ կոշիկներ, որոնք եւ գրավում են մեր ցուցակի ութերորդ հորիզոնականը:

Յոթերորդ տեղին են արժանանում Lanvin-ի՝ «բյուզանդական» ոճով, ճարմանդներով եւ ժապավեններով զարդարված սեքսուալ կոշիկները:

Վեցերորդ տեղը NEWS.am STYLE-ը շնորհում է օձի կաշվից Т-աձեւ կապիչով Nina Ricci կոշիկներին:

Հինգերորդ տեղը գրավելու իրավունք են ստանում մորթով զարդարված, արտառոց կրունկով Fendi նորաձեւության տան հավաքածուից բոտիլյոնները:

Ժանրի դասական տարբերակը, սեւ ու կապույտ գույներով, սուր կոշկաքթով ու բարակ կրունկով կաշվե կոշիկները նոր սեզոնին նորաձեւության սիրահարներին առաջարկում է Michael Kors-ը, որը գրավում է մեր «կոշիկների հիթ-շքերթի» չորրորդ հորիզոնականը:

Գալիք սեզոնին համահունչ գուլպաներով կոշիկներ կրել է առաջարկում Anna Sui նորաձեւության տունը, որը բացում է մեր ցուցակի առաջատարների եռյակը:

Երկրորդ տեղը շնորհվում է Cesare Paciotti-ի ստեղծած սեւ, երեկոյան նրբագեղ բոտիլյոններին՝ սուսերաձեւ զարդարանքով եւ բարակ կրունկներով:

Եվ պատվավոր առաջին տեղում են կարծես կախարդական հեքիաթից դուրս պրծած, թավշյա, ասեղնագործ Dolce & Gabbana կոշիկները:

Լիլիթ Պետրոսյան



© NEWS.am STYLE