17:22 5 ապրիլի, 2021Դերասանուհի Մարիամ Ադամյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր բնական գեղեցկությունը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Մարիամը ջինսե բաճկոն է կրում։ Հմայիչ դերասանուհին հավաքել է մազերն ու շպարված չէ։ Նա նուրբ աքսեսուարներ է ընտրել՝ ականջօղեր, իսկ հրապարակումը չի մակագրել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ոճային կերպարում էր։ Նա եթերային զգեստ էր կրում, պարզ սանրավածք էր ընտրել ու նուրբ շպար։ Հետեւորդները դերասանուհուն հաճոյախոսություններ էին գրել. «Տաղանդավոր»։