18:49 5 ապրիլի, 2021Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում գարնանային կերպարում է։

Instagram-յան էջում տեղադրված լուսանկարում դերասանուհին սպիտակ հագուստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Հասմիկը արձակել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել է նուրբ աքսեսուարը՝ վզնոցը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Սիրունիկ աղջիկ»։
View this post on Instagram
Ավելի վաղ դերասանուհին կադրեր էր հրապարակել իր նշանադրությունից՝ խոսելով հույզերի մասին։ «Ամենաէմոցիոնալ պահը։ Անկեղծ եմ ասում, միշտ զարմացել եմ, երբ տեսել եմ, որ մատանին դնելու պահին հուզվում կամ լաց են լինում, բայց արի ու տես, որ իսկապես շատ հուզիչ պահ էր... ես էլ հուզվեցի։ Երազում եմ, որ բոլորդ իմ չափ սիրեք ու սիրված լինեք՝ թեկուզ եւ կարեւոր պահերին երջանկության արցունքները լինեն ձեր աչքերին»։