«ՏԷՖԻ» մրցանակաբաշխության արարողությունը հետաձգել են մինչեւ աշուն

20:47   5 ապրիլի, 2021

«ՏԷՖԻ» ազգային հեռուստատեսային մրցանակաբաշխության արարողությունն անց կկացվի հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին եւ ոչ թե մայիսին, ինչպես ավելի վաղ ծրագրված էր, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

Հեռուստատեսային մրցանակաբաշխությունների կոմիտեի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտնել է, որ պարզապես հնարավոր չի թվում մոտակա ժամանակաշրջանում լիարժեք, մասշտաբային արարողություն կազմակերպել։ Նա նաեւ ընդգծել է, որ կդիտարկվեն 2020թ․-ի հունվարի 1-ից մինչեւ 2021թ․-ի օգոստոսի 31-ը ներկայացրված աշխատանքները։

Այժմ քննարկվում է նաեւ նոր անվանակարգերի սահմանունը, ծրագրվում է իսկական հեռուստատեսային տոն։ Ավելի վաղ մրցանակաբաշխության արարողությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով նախորդ տարվա հոկտեմբերին հետաձգվել էր մինչեւ 2021։

 



© NEWS.am STYLE