«Ես ինչ-որ բան եմ արել». Մաշա Մալինովսկայան հայտնել է, որ իրեն ձերբակալություն է սպառնում

22:23   5 ապրիլի, 2021

Ռուս երգչուհի Մաշա Մալինովսկայան իր հետւորդներին հայտնել է, որ իրեն շուտով կձերբակալեն։ Նրա խոսքով՝ իր համար կարեւոր է, որ հետեւորդները դրա մասին իմանան իրենից նախքան ձերբակալությունն ու ոչ թե դրանից հետո։ «Ես ինչ-որ բան եմ արել, ավելի լավ լինի, եթե դուք դրա մասին ինձանից իմանաք»,- նշել է նա։

Մալինովսկայան խոստովանել է, որ յուրօրինակ կոմբինացիա է ստացվել. Մալինովսկայայի առաջին ու երկրորդ ամուսինները կապված են եղել կրիմինալի հետ, ինչպես են նրա երեխայի հայրը։ «Առաջին ամուսինս ռեյդեր է եղել, երկրորդն ազատազրկված է եղել խարդախության համար, որդուս հայրը քրեական հեղինակություն է»,- սոցիալական ցանցերում հայտնել է նա։

Մալինովսկայայի իրավախախտումը վարչական է եւ նրա խոսքով՝ պատահական։ «Ես մեքենայի վարորդին խնդրել եմ տաս սանտիմետր առաջ շարժվել՝ ազատ տեղում կանգնելու համար։ Նա չլսեց եւ ինձ առաջարկեց կանգնել՝ միանգամից երկու տեղ զբաղեցնելով։ Ես չկարողացա կայանել եւ որոշեցի գնալ։ Դիպա նրա դռանը։ Այո՛, ես հեռացել եմ դեպքի վայրից՝ վախենալով, որ նա կհարվածի ինձ, եւ ինքս եմ մեղավոր, որ այդ տղամարդը իր մեքենայի բոլոր թերությունները բարդում է ինձ վրա»,- StarHit-ին հայտնել է երգչուհին։

Միայն թե Ren.tv-ի տեղեկություններով՝ այս պատմությունը կարող է ավելի քան մեկ էպիզոդ ունենալ, եւ իրավիճակն այնքան էլ անմեղ չէ, ինչպես ներկայացնում է Մալինովսկական։

Երգչուհին ընդհանուր առմամբ 38 իրավախախտում ունի եւ պարբերաբար չի վճարում տուգանքները, ինչի հետեւանքով հաճախ ստիպված է լինում դատարաններ գնալ։

Լուսանկարները՝ Instagram



© NEWS.am STYLE