21:42 5 ապրիլի, 2021Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Երիտասարդ մայրիկն ամառային կերպարում է. նա պուտավոր զգեստ է կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Լիլիթն արձակել է մազերը, ծղոտե պայուսակ ընտրել ու բարձրակրունկներ։ Կադրերն արվել են հանգստի ընթացքում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Լիլիթը ծաղկավոր հագուստ էր կրում, արձակել էր մազերը։ Երիտասարդ մայրիկն արտահայտիչ շպար էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել էր. «Ձեր սրտում տեղ բացեք սիրո համար։ Թող ամենը, ինչ դուք անում եք, ումով եւ ինչով ձեզ շրջապատում եք, լցված լինի սիրով»։