Կահույք Բրեդ Փիթից (ֆոտո)

17:19   6 նոյեմբերի, 2012

Հոդիվուդյան աստղ, սերունդների կուռք Բրեդ Փիթն այսուհետ կահույք կթողարկի։ Դերասանը հոգնել է կինեմատոգրաֆից եւ որոշել է իր կյանքում նորամուծություն մտցնել, ինչն էլ հանգեցրել է 12 առարկայից բաղկացած կահույքի գաղափարին։ Գծագրերը դերասանինն են, Փիթի հեղինակային կահույքը նուրբ գունային գամայի մեջ է. փղոսկրե գույնի եւ ոսկեզօծ երանգների համադրություն։  Դիզայնի մեջ օգտագործված են թեթեւ կառույցներ եւ մեծ քանակությամբ ապակի։ 

Փիթի նոր գործընկեր կլինի Ֆրանկո Պոլարոն, իսկ հավաքածուն կստանա «Փիթ-Պոլարո» անվանումը։ Ննջարանային կահույք, բազմոցներ, սեղանիկներ ու աթոռներ, բազկաթոռներ՝ հոլիվուդյան առասպելից։ Այս ամենն իրականություն կդառնան։

Ինչպես հաղորդում է Newsday.com- ը, Բրեդը մատիտը ձեռքն էր առել դեռեւս 90-ականներին։ «Ես թղթին էի հանձնում գաղափարներ, ուրվանկարներ էի անում, ոգեւորվելով Չարլզ Ռենի Մաքինթոշի եւ Ֆրենկ Լլոյդ Ռայթի աշխատանքներով, - ասում է դերասանը։ - Բաց թողնելով ֆրանսերենի դասերը, գրադարանում գտել էի վարպետների աշխատանքներն ու ժամերով նկարում էի։ Դա ընդմիշտ փոխեց իմ կյանքը»։

Լուսանկարը՝ РБК Անշարժ գույք



© NEWS.am STYLE