10:11 6 ապրիլի, 2021Դերասանուհի Սոֆյա Պողոսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նուրբ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին բաց գույնի շապիկ է կրում ու շինսե բաճկոն։ Դերասանուհին արձակել է գեղեցիկ հարդարված մազերն ու նուրբ շպար նախընտրել։ Հրապարակումը մեկնաբանված չէ։ Ի դեպ, այս շրջանում Սոֆյան նկարահանվում է «Սիրո թեւեր» սերիալում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում Սոֆյան պատկերված էր ամուսնու՝ դերասան Աշոտ Տեր-Մաթեւոսյանի հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված էր։ Դերասանուհին կարմիր վերնաշապիկ էր կրում, արձակել էր մազերն ու նուրբ դիմահարդարում ընտրել։ «Իմ սեր»,- լուսանկարն անգլերենով մակագրել էր նա։