«Ամեն անգամ նայելով մեր սարերի բարձրությանն ու հզորությանը՝ ես չեմ դադարում հիանալ դրանցով ու ուժով լցվել». Լիա Զախարյան

11:39   6 ապրիլի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում դերասանուհին սեւ գույնի տաբատ է կրում, վանդակավոր շապիկ։ «Ամեն անգամ նայելով մեր սարերի բարձրությանն ու հզորությանը՝ ես չեմ դադարում հիանալ դրանցով ու ուժով լցվել։ Գտնվելով դրանց շրջապատում՝ ես միշտ ձգտում են ավելի մեծ բարձրունքների հասնել եւ հավատում եմ, որ չկան անհաղթահարելի խոչընդոտներ։ Ամուր կանգնելով դրանց բարձրունքին ու շնչելով օդը՝ ես լցվում եմ էներգիայով, որն ինձ ինքնավստահ է դարձնում։ Դրանք մեզանից յուրաքանչյուրին պատմում են իրենց դարավոր պատմությունն ու փոխացնում իրենց փորձը։ Իմ սրտում հավատ է ապրում դրանց մոգական ուժի հանդեպ, քանի որ «հավատը սարեր է շարժում»»,- մեկնաբանություններում գրել է նա։

Օրերս տեղադրված կադրերն արվել էին Մոսկվայում։ Դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում, որը համադրել էր կաշվե բաճկոնի հետ։ Լիան արձակել էր մազերն ու արեւային ակնոց էր կրում։ Կերպարն ամբողջացնում էր բնական շպարը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին ուղղել Լիային։



© NEWS.am STYLE