13:41 6 ապրիլի, 2021Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոնան սեւ տաբատ է կրում, որը համադրել է վառ գույնի պիջակի հետ։ Նա հավաքել է մազերն ու նուրբ շպարով է, իսկ կերպարն ամբողջացրել են սպորտային կոշիկները։ Թեեւ լուսանկարը մեկնաբանված չէ, հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Շատ սիրուն»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին մոխրագույն տաբատ էր կրում, նույն երանգի բաճկոն, սպիտակ մարզակոշիկներ։ Սոնան առանց շպարի էր, ալիքավոր վարսերն արձակված էին։ Նրա կերպարն ամբողջացնում էր վարդագույն շարֆը։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Երբ ժամն էլ հերիք է, որ կարոտես Երեւանը»։ Իսկ նրա երկրպագուները բազմաթիվ հաճոյախոսություններ են հղել նրան՝ գրելով․ «Քո գեղեցկությանը չունի չափ ու սահման», «Սիրուն»։