Ցուցադրությունից առաջ. Իրինա Շեյքն անկեղծ լուսանկար է հրապարակել

19:51   6 ապրիլի, 2021

35-ամյա Իրինա Շեյքը երկրպագուներին թույլ չի տալիս ձանձրանալ։ Երբ նա չի հայտնվում պապարացիների օբյեկտիվում եւ չի շրջում Նյու Յորքում, հետեւորդներին ուրախացնում է նոր լուսանկարներով։ Այս անգամ Իրինան Mugler ապրանքնիշի ցուցադրությանը նախորդած փորձից լուսանկար է հրապարակել։

Շեյքն անկեղծ կոմբինեզոն է կրում, որը պատրանք է ստեղծում, թե նուրբ կտորը հազիվ է ծածկել մարմինը։ Պոդիումի համար Շեյքը կոմբինեզոնի հետ կարճ զգեստ էր կրում։ Իսկ սոցիալական ցանցում հրապարակված լուսանկարները երկրպագուներին թույլ են տալիս տեսնել բոլոր դետալները։ Ընդ որում, օգտատերերին առավել տպավորել է մոդելի կազմվածքը եւ ոչ թե Քեյսի Կադվոլադերի նոր ստեղծագործությունը։  

Մեկնաբանություններում հետեւորդները մոդելին հաճոյախոսություններ են շռայլել։ «Անհավանական», «մոլորակի ամենագեղեցիկ կինը»,- հիացմունք են արտահայտել նրանք։

Mugler-ի ցուցադրությունն անց է կացվել տեսաձեւաչափով ու հիշվել է յուրօրինակ բեմականացմամբ։ Ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը որոշել էր էքսպերիմենտներ անել դեֆիլեի ձեւաչափի հարցում, այդ պատճառով էլ հանդիսատեսին տարբեր անակնկալներ ու վիզուալ էֆեկտներ էին սպասվում։ Օրինակ՝ Իրինա Շեյքը հանկարծակի ընկել է բեմում (այն, իհարկե, ծրագրված էր), իսկ Բելա Հադիդը սալտո էր անում։

«Ես միշտ ցանկացել եմ, որ մոդելները պարեն պոդիումի վրա կամ ինչ-որ արտասովոր բան անեն, սակայն դա շատ ռիսկային է, երբ շոուն կենդանի ձեւաչափով է։ Բայց երբ ֆիլմ եք նկարահանում, կարող եք փորձարկել ու երեւակայել, հետո մոնտաժել այնպես, ինչպես հարկն է»,- ասել է Կադվոլադերը։

Լուսանկաները՝ Instagram



© NEWS.am STYLE