Քլոե Քարդաշյանը զայրացած է. համացանցում է հայտնվել նրա բիկինիով լուսանկարը, որը խմբագրված չէ

23:16   6 ապրիլի, 2021

Հեռուստաստղ, գործարար եւ մոդել Քլոե Քարդաշյանը զայրացած է, քանի որ համացանցում է հայտնվել բիկինիով իր անկեղծ լուսանկարը, որն արվել է Զատիկի առիթով ընտանեկան հանգստի ընթացքում եւ որը ֆոտոշոփով չի խմբագրվել։ Լուսանկարը լրջորեն տարբերվում է խմբագրված կադրերից, որոնք Քլոեն ու նրա քույրերը հրապարակում են իրենց Instagram-յան էջերում։ 36-ամյա Քարդաշյանի կազմվածքն այնքան էլ իդեալական չէ, նկատելի են ցելյուլիտն ու դւմահարդման բացակայությունը։

Օգտատարերի մի մասը կարծում է, որ Քլոեն ամաչելու պատճառ չունի եւ որ բնական տեսքով գրավիչ է։ Մյուսները տեղի ունեցածն ապացույց են համարում, որ աստղերն Instagram-ում բարդույթներ են առաջացնում աղջիկների շրջանում, որոնք կարծում են, թե նրանց անթերի գեղեցկությունն իրական է։

Քարդաշյան-Ջեններ քույրերին, ի դեպ, բազմաթիվ անգամներ քննադատել են ֆոտոշոփը չարաշահելու համար։

View this post on Instagram

A post shared by Khloé Kardashian (@khloekardashian)



© NEWS.am STYLE