Գլխուղեղի քաղցկեղից մահացել է «Չեռնոբիլ» սերիալի դերասան Փոլ Ռիտերը

16:31   6 ապրիլի, 2021

55 տարեկանում ուղեղի քաղցկեղից մահացել է դերասան Փոլ Ռիտերը, հայտնում է The Guardian-ը՝ վկայակոչելով արտիստի գործակալի խոսքերը։

Գործակալի խոսքով՝ Ռիտերը կյանքից հեռացել է ապրիլի 6-ի գիշերը։ «Նա կյանքին հրաժեշտ է տվել իր տանը, կողքին են եղել կինը՝ Պոլին եւ որդիները՝ Ֆրենկն ու Նոյը»,- ասել է Ռիտերի ներկայացուցիչը։ «Նա շատ խելացի էր, բարի եւ ուրախ։ Նրա կարիքը շատ կզգանք»,- եզրափակել է գործակալը։

Ռիտերը կինոյում առաջին անգամ նկարահանվել է 1992թ․-ին։ Նա հանդիսատեսին առավել հայտնի է HBO-ի «Չեռնոբիլ» սերիայում ինժեներ Անատոլի Դյատլովի դերով։ Նա նկարահանվել է «Հարի Փոթերը եւ կիսարյուն արքայազնը», «Գթասրտության քվանտ» ֆիլմերում։ Որպես թատերական դերասան՝ առաջադրվել է «Թոնի» մրցանակի։

Լուսանկարը՝ HBO



© NEWS.am STYLE