Ոճային. Աստղիկ Սաֆարյանի լուսանկարը

19:17   6 ապրիլի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում հմայիչ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ է կրում եւ վառ կարմիր շրջազգեստ։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է մազերը, նախապատվություն տվել վառ շպարին. ընդգծված են աչքերն ու շուրթերը։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Ոճային երգչուհին լուսանկարը չի մեկնաբանել։

Ավելի վաղ տեղադրված կադրերում Աստղիկը սպիտակ բլուզ էր կրում, սեւ բաճկոն։ Երգչուհին արձակել էր ուղիղ հարդարված մազերն ու նախապատվություն էր տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE