21:44 6 ապրիլի, 2021Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում սպորտային կերպարում է։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ է կրում ու բաց գույնի հուդի։ Իննան հավաքել է մազերն ու երկարաճիտներ է ընտրել։ Կերպարն ամբողջացրել են պայուսակն ու արեւային ակնոցը։ Դերասանուհին նշել է, որ լուսանկարն արվել է Ծաղկաձորում։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երիտասարդ դերասանուհին, որն այս շրջանում նկարահանվում է «Երկուսով» հեռուստասերիալում, միջին երկարության, պուտավոր զգեստ է կրում։ Իննան այն համադրել է երկարաճիտների ու գոտու հետ։ Հետեւորդները դերասանուհուն բազմաթիվ դրական խոսքեր են գրել. «Շատ սիրուն»։