22:03 6 ապրիլի, 2021Երգչուհի Գաբի Գալոյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Իր միկրոբոլոգում հրապարակված կադրում երգչուհին կրում է ամառային ծաղկավոր տոպ, ջինսե տաբատ։ Նա արձակել է ալիքավոր վարսերն ու առանց շպարի է։ «Ամառ, կարոտել եմ շուտ արի», - հրապարակմանը կից գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրում երգչուհին արձակել էր մազերը, նախապատվությունը տվել էր նուրբ, բայց ընդգծված շպարին։ Հրապարակմանը կից Գաբին գրառում չէր կատարել։