16:20 22 սեպտեմբերի, 2013Մոլորակի ամենից սեքսուալ կանանցից մեկը՝ բրազիլացի 33-ամյա մոդել Ադրիանա Լիման, հերթական գեղեցիկ տիտղոսին է արժանացել:
Ըստ Radio France-ի, Victoria's Secret-ի երկրպագուների վարկանիշով, Ադրիանայի փորը ճանաչվել է ապրանքանիշի բոլոր մոդելներից ամենասեքսուալն ու գեղեցիկը:



Ադրիանա Լիման, ով երկու հրաշալի դուստր ունի՝ Վալենտինան եւ Սիենան, ավելի վաղ մասնակցել էր Garage-ի գովազդային արշավի նկարահանումներին:



Garage ամսագրի նոր թողարկման նկարահանումների համար մոդելը կովբոյի լայնեզր գլխարկ եւ երկարաճիտ կոշիկներ է հագել: Պարբերականը հիմնադրել է Ռոման Աբրամովիչի ընկերուհին՝ Դաշա Ժուկովան: Իսկ բրազիլացի աստղին նկարել է Inez&Vinoodh լուսանկարիչների զույգը:


Ավելի վաղ Victoria’s Secret-ի մոդելն ալկոհոլային խմիչքներ արտադրող Amazon բրազիլական ընկերությանը թույլ էր տվել իր համար սովորական սիրունիկ աղջկա կերպարը փոխել՝ իրեն վերածելով համարձակ գայթակղողի: