«Աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ». Գրիգոր Դանիելյանը՝ կնոջ հետ

17:14   7 ապրիլի, 2021

Դերասան, սցենարիստ Գրիգոր Դանիելյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում նա պատկերված է կնոջ՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանի հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու որդիներին, մեղմ գրկածխառնված է։ «Ես աշխարհի ամենաերջանիկ մարդն եմ։ Սիրում եմ Քեզ»,- մեկնաբանությունների հատվածում գրել է Գրիգորը։

Ավելի վաղ արված հրապարակմամբ դերասանը շնորհավորել էր կնոջ ծննդյան օրը. «Ամեն տարի այս օրը նորից շնորհակալություն եմ հայտնում Աստծուն, որ քեզ ուղարկեց այս աշխարհ, որ լինես իմը։ Ծնունդդ շնորհավոր, իմ սեր, տարեց տարի գրում եմ քիչ, բայց սիրում եմ ավելի շատ»։



© NEWS.am STYLE