Կոմայի մեջ գտնվող ռեփեր DMX-ի ընտանիքը կորոշի նրա ճակատագիրը

18:42   7 ապրիլի, 2021

Բժիշկներն աֆրոամերի»կացի ռեփեր DMX-ի (իսկական անունը՝ Էրլ Սիմոնս) ուղեղի աշխատանքի թեստերի շարք կանցկացնեն, ինչից հետո արտիստի ընտանիքը կորոշի նրա ճակատագիրը։ Ռեփերը թմրամիջոցների գերդոզավորման արդյունքում հայտնվել է կոմայում։ Այդ մասին TMZ-ն հայտնել է նրա մենեջերը՝ Սթիվ Ռիֆքինդը։

Արտիտսի ներկայացուցչի խոսքով՝ թեստերի շարքը նախատեսված է ուղեղի ակիվության մակարդակի որոշման համար։ Դրանք կկատարվեն ապրիլի 7-ին։ «Դրանից հետո ընտանիքը կորոշի՝ ինչ անել։ Շնորհակալ ենք ձեզ աղոթքների ու աջակցության համար»,- հավելել է Ռդֆկինդը։

DMX-ը հոսպիտալացվել է ապրիլի 2-ին։ Նա գիտակցությունը կորցրել է տանը թմրամիջոցների գերդոզավորման արդյունքում, որը սրտի նոպա է առաջացրել։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ արտիստը վեգետատիվ վիճակում է, եւ բժիշկները կարծում են, որ նա կարող է չապրել։

DMX-ն այնպիսի հիթերի հեղինակ է, ինչպիսիք են «Party Up» (Up in Here), «Dogs Out», X Gon' Give It To Ya»։ Սիմոնսը նաեւ նկարահանվել է մի քանի ֆիլմերում, այդ թվում «Ռոմեոն պետք է մահանա», «Երբեք միայնության պայմաններում մի մահացիր» եւ այլն։ 



© NEWS.am STYLE