Կատակերգու Ռուսլան Բելին Պավել Վոլյային ու Ալեքսանդր Ռեւային իր ընկերները չի համարում

19:12   7 ապրիլի, 2021

Կատակերգու, սթենդափեր Ռուսլան Բելին հայտնել է, որ գրեթե շփման եզրեր չունի «Comedy Club»-ի աստղերի հետ։ YouTube-յան «Sports Интервью» ալիքին տված հարցազրույցում կատակերգուն նշել է, որ նրանց հետ ընկերություն չի անում եւ շատ հազվադեպ է շփվում։

Բելիի խոսքով՝ արդեն 10 տարուց ավելի է՝ ինքը հետաքրքրվում է դահուկներով ու երազում է գտնել մարդկանց, որոնց հետ կարող էր մարզվել։ Նա նշել է, որ «Comedy Club»-ի անդամներ Պավել Վոլյան եւ Ալեքսանդր Ռեւան եւս սիրում են սպորտային այդ զբաղմունքը, սակայն հրաժարվել է նրանց իր ընկերները համարել։

«Մենք ապրում ենք տարբեր կյանքերով։ Նրանք իրենց աշխարհն ունեն, ես՝ իմը։ Չեմ կարող եմ ասել, որ նրանք իմ շրջապատից եմ։ Ես նույնիսկ նրանց հետ կոնտակներ չեմ որոնում՝ միասին գնալու համար։ Իսկ նրանք, ովքեր կողքիս են, չեն ցանկանում գնալ»,- պարզաբանել է կատակերգուն։

Ընդ որում, Բելին պատմել է, որ կարողացել է կատակերգու Ալեքսեյ Շերբակովին համոզել մի մարզման գնալ։ «Բայց նա անվճար մարզման է գնացել, այդ պատաճառով հարկավոր է տեսնել՝ արդյոք նա կգա հաջորդներին, որոնք արդեն վճարովի են»,- եզրափակել է նա։

Փետրվարին Ռուսաստանի դատախազություն բողոք է ներկայացվել Ռուսլան Բելիի դեմ։ Հաղորդում է ներկայացրել Օրենբուրգից նախկին ոստիկանը։ Նրան չափից շատ անպարկեշտ բառապաշարի պատճառով զայրացրել է Բելիի՝ «Почему я отрастил усы» անունով ելույթը։ 



© NEWS.am STYLE