«Պարզապես հիասքանչ». Ռուբինա Խանզադյանի լողափնյա լուսանկարը

20:14   7 ապրիլի, 2021

Արտասահմանում հայ ամենահաջողակ մոդելներից մեկը՝ Ռուբինա Խանզադյանը, որը հայտնի է Ռուբինա Դայան կեղծանվամբ, նոր լուսանկարներ է հրապարակել, որոնք հիացրել են նրա հետեւորդներին։

Մոդելը ցույց է տվել լողափնյա կերպարը. վարդագույն լողազգեստը, որ Ռուբինան կրում է բաց գունյի վերնաշապիկի հետ, ընդգծել է նրա գեղեցիկ կազմվածքը։ Մոդելն արձակել է մազերն ու նուրբ շպարով է։ «Կարոտում եմ սա»,- հրապարակումը կարճ մակագրել է Խանզադյանը, իսկ հետեւորդները նրա էջում բազմաթիվ հիացական մեկնաբանություններ են գրել. «Դու պարզապես հիասաքանչ ես»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Ռուբինան պարզ սանրվածքով էր ու նախապատվություն էր տվել բնական շպարին։ Մոդելը կերպարն ամբողջացրել էր աքսեսուարներով՝ հետաքրքիր մատանիներով։ Հետեւորդները հիացել էին Ռուբինայի կերպարով ու շտապել հաճոյախոսություններ գրել նրան. «Հիասքանչ», «գեղեցկուհի հայուհի»։



© NEWS.am STYLE