Կիրկորովը փոխում է ոճը, պատասխանում է թշնամիներին եւ Բասկովին խորհուրդ է տալիս լքել էստրադան

12:02   23 սեպտեմբերի, 2013

Ռուսական էստրադայի արքա Ֆիլիպ Կիրկորովը «Տրոլլինգ» անվանումով նոր կատակերգական տեսահոլովակ է ներկայացրել:

«Ընկերնե՛ր: Ես արմատապես վերանայել եմ իմ ստեղծագործության հանդեպ հայացքները: Եվ դրան տեսահոլովակ եմ նվիրել: Հաճելի դիտում»,- Twitter-ում գրել է Կիրկորովը:

Հոլովակում Կիրկորովը պատասխանում է թշնամիներին, ովքեր քննադատում են նրա ոճն ու ստեղծագործությունները, ինչպես նաեւ Նիկոլայ Բասկովին խորհուրդ է տալիս հեռանալ էստրադայից:

Դիմելով համացանցում իր կյանքի այս կամ այն պատմությունը մեկնաբանող հանրությանը՝ Կիրկորովը լուրջ տեսքով պատասխանում է մեղադրանքներին:

Նախագիծն իրականացվում է YouTube-ի Կոմեդիայի շաբաթվա շրջանակում: «Այս հոլովակում բոլոր կեղծանունները մտացածին են, ցանկացած համընկնում պատահական է համարվում»: Բացի Կիրկորովից, նախագծում ներառված են նաեւ ռուսական աստղեր Միխայիլ Բոյարսկին, Քսենիա Սոբչայը, Վասյա Օբլոմովը:

Ավելի վաղ 46-ամյա Ֆիլիպ Կիրկորովը ուղեւորվել էր Կիեւ՝ ելույթ ունենալու նոր Mercedes-Benz S-Class-ի շնորհանդեսին: Գերմանական կոնցեռնի հետ երգչի պայմանագրի գումարի չափը չի հրապարակվում: Սակայն լուրեր են պտտվում մի քանի միլիոն եվրոյի մասին:



© NEWS.am STYLE