Դավիթ Մանուկյանը ցանկացել է տուն գնել Օլգա Բուզովայի համար

11:56   8 ապրիլի, 2021

Հայտնի երգիչ եւ բլոգեր Դավիթ Մանուկյանը հայտարարել է, որ Օլգա Բուզովայի հետ լուրջ հարաբերություններ է ունեցել։ Նա նշել է, որ ծրագրում էր երգչուհու հետ ընտանիք կազմել եւ արդեն իսկ տուն էր որոնում իրենց համար։

«Տարբերակներ էի որոնում, նույնիսկ գնացել եմ տարածք նայելու։ Բայց հետո ամեն ինչ կտրուկ փոխվեց»,- ասել է Դավան։

Նրա խոսքով՝ ինքը չի մոռացել սեփական տուն ունենալու երազանքը։ «Ցանկանում եմ այն ինքս կառուցել, որպեսզի այնտեղ լինի ամենն, ինչ հարկավոր է։ Օրինակ՝ ձայնագրման ստուդիա»,- ասել է նա։

Դավան նշել է, որ նպատակներին հասնելու համար հարկավոր է «մտքերը տիեզերք ուղարկել», հայտնում է «Սոբեսեդնիկ»-ը։

Հունվարի վերջին 35-ամյա Օլգա Բուզովան հայտնել է 27-ամյա Դավայից բաժանվելու մասին։ Նա բլոգերին մեղադրել է «սարսափելի ու անհասականալի բաներ» անելու համար, բայց նաեւ շնորհակալություն հայտնել «երջանկության ակնթարթների» համար։ Զույգը հանդիպում էր մոտ երկու տարի։



© NEWS.am STYLE