«Հասկացա, թե որն է կյանքի իրական իմաստը, եւ թե ինչու եմ ես ծնվել». Արփի Գաբրիելյանը՝ որդու հետ

13:11   8 ապրիլի, 2021

Երգչուհի Արփի Գաբրիելյանն ընտանեկան լուսանկար է հրապարակել, որն ուղեկցել է հուզիչ գրառմամբ։

Կադրերում Արփին գրկել է իր ու երգիչ Միհրան Ծառուկյանի որդուն. զույգը նրան տվել է Ռոբերտ անունը։ «Իմ անսահման տիեզերական սերը քեզ՝ իմ տղա։ Քո լույս աշխարհ գալով՝ ես հասկացա, թե որն է կյանքի իրական իմաստը, եւ թե ինչու եմ ես ծնվել... Ես ծնվել եմ, որ լինեմ քո մայրը»,- գրել է երիտասարդ մայրիկը։

Օրերս հրապարակված լուսանկարում Արփին սեւ տաբատ էր կրում ու բլուզ, որոնք համադրել էր մուգ գույնի ժակետի հետ։ Երգիչ Միhրան Ծառուկյանի կինն արձակել էր մազերն ու արտահայտիչ դիմահարդարմամբ էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել. «Նուրբ», «հիասքանչ»։

Գլխավոր լուսանկարը՝ @arginephoto



© NEWS.am STYLE