Աշխատակիցների ուղղությամբ կարտոֆիլ ու նոութբուքեր է նետել. հոլիվուդյան հայտնի պրոդյուսերին մեղադրել են դաժան վերաբերմունքի համար

16:56   8 ապրիլի, 2021

Օսկարակիր պրոդյուսեր Սքոթ Ռուդինին մեղադրել են գործընկերների հետ դաժան վերաբերմունքի համար, հայտնում է The Hollywood Reporter-ը։

Նախկին աշախատկիցները պատմել են 62-ամյա կինեմոտրագրաֆիստի բռնկուն բնավորության մասին, որն իրենց ուղղությամբ կարտոֆիլ ու նոութբուքեր է նետել։ Նրա նախկին օգնականը հիշել է, թե ինչպես է պրոդյուսերը մի անգամ զայրացել, որ չի կարողացել հասնել թռիչքին եւ օգնականի ձեռքին է հարվածել մոնիտորը։ Էկրանը կոտրվել է, ինչի հետեւանքով տղամարդու մոտ արյունահոսություն է սկսվել, եւ նա շտապ բուժօգնության կարիք է ունեցել։

Ռուդինի գրասենյակում մշտապես լարված մթնոլորտ է տիրել, իսկ նրան իսկական հրեշ են անվանել։ Շատ աշխատակիցներ գիշերել են աշխատավայրում, մազաթափություն ու խոց ունեցել։

Կինեմատոգրաֆիստի նախկին գործընկեր Քերոլայան Ռուգոն պատմել է, որ նա աշխատակիցների ուղղությամբ նոութբուքեր եւ բաժակներ է նետել։ Եվս մեկ աշխատակից խոստովանել է, որ մի անգամ իր ուղղությամբ կարտոֆիլ է նետվել։ Ռայան Նելսոնը, որը Ռուդինի օգնականն է ղել 2018-2019թթ․, հայտարարել է, որ մի անգամ պրոդյուսներն աշխատակցի օգնությամբ ստեպլեր է նետել ու նրան հիմար անվանել։

Սքոթ Ռուդինն ամերիկացի կինոպրոդյուսեր է ու «Օսկարի» մրցանակակիր «Այստեղ ծերերը տեղ չունեն» ֆիլմի համար։ Նրա մյուս աշխատանքների շարքում են «Թուրմանի շոուն», «Սոցիալական ցանց», «Վիշապի դաջվածքով աղջիկը» ժապավենները։

 



© NEWS.am STYLE