Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում բացել է Skims-ի փոփ-ափ-ն եւ պատմել լողազգեստների հավաքածուի թողարկման ծրագրերի մասին

15:39   8 ապրիլի, 2021

Քիմ Քարդաշյանը Լոս Անջելեսում բացել է իր Skims ապրանքանիշի առաջին փոփ-ափ-տարածքը։ Այն գտնվում է «The Grove» առեւտրի կենտրոնի տարածքում եւ կաշխատի մինչեւ մայիսի 7-ը։ Նախքան այդ ապրանքանիշը ներկայացված էր միայն առցանց, ինչպես նաեւ «Nordstrom» եւ «Selfridges» խանութներում։

Հաջորդ տարի Skims-ի կարող է ունենալ սեփական մշտական օֆլայն խանութը, որը կապված չի լինի առեւտրային ցանցերի հետ։ Քիմը, որին Forbes-ը վերջերս ներառել է միլիարդատերերի ցանկում, ծրագրում է լողազգեստներ, մարզումների համար հագուստի հավաքածու, ինչպես նաեւ տղամարդկանց համար նախատեսված շարք թողարկել։ Այդ մասին նա հայտնել է WWD-ին:

View this post on Instagram

A post shared by SKIMS (@skims)

Նախորդ գարնանը Քիմ Քարդաշյանը Skims-ի բամբակյա հավաքածուից ստացված եկամտի մի մասը փոխանցել է «Baby2Baby» բարեգործական կազմակերպությանը՝ օգնելու համար կորոնավիրուսի համավարակից տուժածներին։

Աղբյուրը՝ Buro427



© NEWS.am STYLE