Լարիսա Դոլինան եւ Եգոր Կրիդի ընկերուհին Մաքսիմ Գալիկինի շոուի ժամանակ սկանդալ են բարձրացրել

23:03   8 ապրիլի, 2021

Երգիչ Եգոր Կրիդի ընկերուհին՝ բլոգեր Վալյա Կարնավալը եւ երգչուհի Լարիսա Դոլինան վիճել են Մաքսիմ Գալկինի Youtube-յան «Музыкалити» շոուի ժամանակ։ Թողարկման սկզբում աղջիկն ազնվորեն խոստովանել է, որ երաժշտական կրթություն չունի եւ հավելել, որ իրեն դա ոչ մի կերպ չի խանգարում, որ 14 միլիոնանոց լսարանն այդպես էլ լսի նրա երգերը:

Լսելով այդ ամենը ստուդիայում ներկա Լարիսա Դոլինան հեգնանքով նշել է, որ համացանցի հետեւորդները բոնուսներ չեն տալիս ընդունելության ժամանակ։ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհին վաղուց ՄԳԻԿ էստրադային-ջազային երգեցողության ամբիոնի վարիչն է։ Նա իր պարտքն է համարել բացատրել աղջկան, թե որտեղ եւ ինչու է նա սխալներ թույլ տալիս իր երգերում։ Նրա կարծիքով՝ Վալյայի երաժշտությունը շատ հեռու է պրոֆեսիոնալից՝ նրա երաժշտական կրթության պակասի պատճառով։

Բացի այդ, ջազային երգչուհին հայտարարել է, որ աղջիկը բացարձակապես չի տիրապետում ձայնին։ Ավելի ուշ Դոլինան ցանկություն է հայտնել հեռանալ շոուի ստուդիայից։

«Մաքս, կարո՞ղ եմ հեռանալ։ Ինձ այս ամենն անհետաքրքիր է եւ տհաճ։ Զրույց մի աղջկա հետ,  որը ոչինչ չգիտի երաժշտության մասին, ոչ մի նոտա չգիտի, հավակնում է այն բանին, որ նա աստղ է», - դիմել է Գալկինին։



© NEWS.am STYLE