«Շքեղ». Աննա Թովմասյանի էլեգանտ կերպարը

19:47   8 ապրիլի, 2021

Երգչուհի Աննա Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էլեգանտ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարկված լուսանկարում երգիչ Արամեի կինը բաց գույնի շրջագզեստ է կրում ու բլուզ։ Երիտասարդ մայրիկը բարձրակրունկներ է ընտրել ու ոճային պայուսակ։ Աննան հավաքել է մազերն ու բնական շպար ընտրել, իսկ կերպարն ամբողջացրել են աքսեուարները՝ ականջօղեր եւ վզնոցներ։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու հաճոյախոսություններ արել Աննային․ «Շքեղ»։

Օրերս հրապապակված լուսանկարում երկու երեխաների ոճային մայրիկը շրջազգեստ էր կրում, սպիտակ բլուզ ու պիջակ։ Նա երկարաճիտներ էր ընտրել ու հավաքել մազերը։ «Ինչպես հեքիաթում»,- մակագրել էր Աննան։



© NEWS.am STYLE