«Երբեք չես իմանա, թե ինչ է սպասվում քեզ առջեւում»․ Քրիստինե Պեպելյանը՝ երկրորդ երեխա ունենալու մասին

20:31   8 ապրիլի, 2021

Երգչուհի Քրիստինե Պեպելյանն իր Instagram-ում պատասխանել է երկրպագուների ու հետեւորդների հարցերին։

Երկրպագուները երգչուհուց հետաքրքրվել են սպասվող դուետի, որդու՝ Արեգի, երկրորդ բալիկ ունենալու, սիրելի եւ նախընտրելի բրենդների, շպարի պարագայի, մենահամերգի, ինչպես նաեւ շատ այլ թեմաների մասին։ Հնչել են նաեւ բազմաթիվ հաճոյախոսություններ։

View this post on Instagram

A post shared by NEWS.am STYLE (@style.news.am)

Երկրպագուներից մեկը Քրիստինեից հետաքրքրվել է, թե արդյոք նա չի մտածել երկրորդ բալիկի մասին, ինչին երգչուհին պատասխանել է․

«Աստծո գործերն անքննելի են։ Երբեք չես իմանա, թե ինչ է սպասվում քեզ առջեւում»։

Քրիստինե Պեպելյանը նաեւ նշել է, որ որդուն չի «թաքցնում» որեւէ մեկից․ «Մենք ամեն տեղ լինում ենք միասին։ Որեւէ խնդիր չկա իրեն ցույց չտալու։ Միակ տեղը մեդիադաշտն է, որտեղ նա չկա։ Բայց շուտով տեսահոլովակ…», - եզրափակել է Քրիստինեն։



© NEWS.am STYLE