10:39 9 ապրիլի, 2021Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել, որում վառ կերպարում է։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուhին սեւ շապիկ է կրում եւ վարդագույն պիջակ։ Աստղիկ Սաֆարյանն արձակել է ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպարով է։ Հրապարակումը մակագրված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ շապիկ էր կրում եւ վառ կարմիր շրջազգեստ։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր մազերը, նախապատվություն տվել վառ շպարին. ընդգծված էին աչքերն ու շուրթերը։ Կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Ոճային երգչուհին լուսանկարը չէր մեկնաբանել։