«Մոսկովյան գիշերների գեղեցկությունը». Լիա Զախարյանի լուսանկարը

13:44   9 ապրիլի, 2021

Դերասանուհի Լիա Զախարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով ոճային կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ տաբատ է կրում եւ գործված բլուզ։ Լիան արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ դիմահարդարում։ Կերպարն ամբողջացրել է արեւային ակնոցը։ «Գիշերները չքնելու իմ առաջին առիթը՝ մոսկովյան գիշերների գեղեցկությունը»,- հրապարակումը մակագրել է Լիան։

Օրերս տեղադրված կադրերում դերասանուհին սեւ գույնի տաբատ էր կրում, վանդակավոր շապիկ։ «Ամեն անգամ նայելով մեր սարերի բարձրությանն ու հզորությանը՝ ես չեմ դադարում հիանալ դրանցով ու ուժով լցվել։ Գտնվելով դրանց շրջապատում՝ ես միշտ ձգտում են ավելի մեծ բարձրունքների հասնել եւ հավատում եմ, որ չկան անհաղթահարելի խոչընդոտներ։ Ամուր կանգնելով դրանց բարձրունքին ու շնչելով օդը՝ ես լցվում եմ էներգիայով, որն ինձ ինքնավստահ է դարձնում։ Դրանք մեզանից յուրաքանչյուրին պատմում են իրենց դարավոր պատմությունն ու փոխացնում իրենց փորձը։ Իմ սրտում հավատ է ապրում դրանց մոգական ուժի հանդեպ, քանի որ «հավատը սարեր է շարժում»»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE