Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը պատրաստվում են հրապարակային պատասխանել Մեգան Մարքլի մեղադրանքներին

11:57   9 ապրիլի, 2021

Մեգան Մարքլն ու արքայազն Հարին Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցը մեծ արձագանք է ստացել։ Բրիտանական լրատվամիջոցների կողմից արված հարցումների համաձայն՝ ամերիկուհու խոսքերը լրջորեն ազդել են թագուհի Եղիսաբեթ Երկրորդի համբավի վրա։ Եվ այժմ թագուհին մտահոգված է հնարավորության դեպքում այդ վնասի չափը նվազեցնելու հարցով։ Այդ պատճառով նա որոշել է աջակցել արքայազն Ուիլյամի եւ նրա կնոջ՝ Քեյթի՝ հեռուտահարցազրույց ունենալու ցանկությանը՝ Մեգանին ու Հարիին պատասխանելու համար։ Այդ մասին, վկայակոչելով ինսայդերների խոսքերը, հայտնել է New Idea պարբերականը։

Նման ելույթները բրիտանական թագավորական ընտանիքի սովորույթներին չեն համապաստախանում։ Սակայն հիմա արդեն այնպիսի ճգնաժամային իրավիճակ է, որ թագուհին պատրաստ է Ուիլյամին ու Քեյլթին թույլ տալ հրապարակային ելույթ ունենալ։

Ըստ տեղեկությունենրի՝ Հարիի ավագ եղբայրն ու նրա կինը ցանկանում են հարցազրույց տալ «Բի-Բի-Սի»-ին։ Ընդ որում, այդ ելույթի համար արդեն իսկ հարմար առիթ կա։ Երեք շաբաթ անց Քեյթն ու Ուիլյամը կնշեն ամուսնության 10-ամյակը։ Բայց բացի իրենց ընտանեկան կյանքի մասին պատնելուց՝ նրանք կներկայացնեն իրադարձությունների իրենց վարկածը, որոնք ներկայացրել է Մեգան Մարքլը։

Լուսանկարները՝ Getty Images

 



© NEWS.am STYLE