Յուլյա Նաչալովայի դուստրը հաղթել է միջազգային վոկալային մրցույթում

16:44   9 ապրիլի, 2021

Երգչուհի Յուլյա Նաչալովայի դուստրը՝ Վերա Ալդոնինան, հաղթել է «Grand Voice» միջազգային վոկոլային մրցույթում, որն անց է կացվել Մոսկվայում։

Woman.ru-ն, վկայակոչելով մասնավոր դպրոցին, որտեղ աղջիկը սովորում է, հայտնում է, որ Ալդոնինան արժանացել է գրան պրիի։ «ՎԵրայի ելույթը հիացական է ընդունվել հանրության կողմից եւ ժյուրիի բարձր գնահատականին արժանացել»,- հայտնել է ուսումնական հաստատությունը։

Յուլյա Նաչալովան կյանքից հեռացել է 2019թ․-ի մարտի 16-ին։ Բժիշկները նշել են, որ երգչուհու մահվան պատճառ է դարձել սրտային սուր անբավարարություն էր, որն առաջ է եկել արյան վարակի եւ յն պատճառով, որ ներքին օրգանների դադարել էին գործել։ 2021թ․-ի հունվարի 31-ին արտիստը կդառնար 40 տարեկան։

Ավելի վաղ Վերա Ալդոնինան պատմել էր մայրիկի հետ վերջին հանդիպման մասին։ 14-ամյա Վերայի խոսքով՝ ինքը մայրիկին տեսել է 2019թ․-ի մարտի 7-ին։ «Ես դպրոցում համերգ ունեի, բայց մայրս չէր կարողացել գալ, քանի որ ոտքն ուժեղ ցավում էր։ Հետո մենք եկանք, տատիկի հետ ծաղիկներ նվիրեցինք։ Մայրս այդ ժամանակ ինձ լավագույնը մաղթեց»,- հիշել էր Վերան։

 



© NEWS.am STYLE