«Սկիզբ». Իննա Խոջամիրյանի հմայիչ կերպարը

14:48   9 ապրիլի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ կերպարում։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված լուսանկարում Իննան սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է պիջակի հետ։ Դերասանուհին հավաքել է մազերն ու նախապատվությունը տվել է արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոցները։ «Սկիզբ»,- հրապարակումը մակագրել է հմայիչ դերասանուհին։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին ջինսե տաբատ էր կրում ու բաց գույնի հուդի։ Իննան հավաքել էր մազերն ու երկարաճիտներ է ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին պայուսակն ու արեւային ակնոցը։ Դերասանուհին նշել էր, որ լուսանկարն արվել էր Ծաղկաձորում։



© NEWS.am STYLE