Հասմիկ Խոջյանի «street style»-ը Երեւանի կենտրոնից

15:11   9 ապրիլի, 2021

Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որում դասական կերպարում է։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ է կրում, որը համադրել է սեւ գույնի տաբատի ու պիջակի հետ։ Նա արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ շպարին։ Երիտասարդ դերասանուհին որպես աքսեսուար արեւային ակնոց է ընտրել, իսկ հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել. «Գեղեցիկ ու դրական աղջիկ»։

Օրերս տեղադրված լուսանկարում դերասանուհին սպիտակ հագուստ էր կրում, որը բաց է ուսերի հատվածում։ Հասմիկը արձակել էր մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին։ Կերպարն ամբողջացրել էր նուրբ աքսեսուարը՝ վզնոցը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Սիրունիկ աղջիկ»։



© NEWS.am STYLE