Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավարուհին ծանրաձողով հարված է ստացել գլխին

20:16   9 ապրիլի, 2021

«Առաջին ալիքի» հաղորդավարուհի Ալլա Միխեեւան «Вечерний Ургант» շոուի նկարահանումների ընթացքում ծանրաձողով գլխին հարված է ստացել։ Տեսագրությունը հրապարակվել է Instagram-յան էջում։  

Միխեեւան ռեպորտաժ էր նկարահանում Եվրոպայի ծանր ատլետիկայի առաջնությունից, որն այս տարի անց է կացվում Մոսկվայում։ Հոլովակում նա մոտենում է մրցավար Ալեքսանդր Դմիտրիեւին եւ խնդրում իրեն ցույց տալ ծանրաձողի բարձրացման տեխնիկան։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Алла Михеева (@allamikheeva)

Տաբատ, վերնաշապիկ եւ փողկապ կրող տղամարդը նախ բարձրացնում է ծանրաձողն ու այն պահում գլխավերեւում, ապա իջեցնում։ Այդ պահին Մախեեւն անցնում է տարածքով, ինչի արդյունքում ծոծրակին հարված է ստանում։

Հոլովակի մեկնաբանություններում Միխեեւան գրել է. «Առաջ եւ հետո»։ Մեկնաբանություններում հետեւորդներից շատերը հաղորավարուհուն առողջություն են մաղթել, նրանց մի մասը խոստովանել է, որ թեեւ միջադեպը Միխեեւայի համար տհաճ էր, իրենց շատ է ծիծաղեցրել։  



© NEWS.am STYLE