19:17 9 ապրիլի, 2021Դերասանուհի Յուլյա Ֆինկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Յուլյան ծաղկային պրինտով վերնաշապիկ է կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու բնական շպար է ընտել։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոց, ականջօղեր ու մատանիներ։ Հաղորդավար Արտյոմ Կարապետյանի կինը լուսանկարը չի մեկնաբանել։
Посмотреть эту публикацию в Instagram
Ավելի վաղ հրապարակված կադրերում երիտասարդ մայրիկը պատկերված էր երեխաների հետ։ Նա կրում էր սպիտակ տաբատ, նույն երանգի վերնազգեստ, սեւ տաբատ, սպորտային կոշիկներ։ Նրա մազերը հավաքված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Յուլյան, շնորհավորելով մայրության եւ գեղեցկության տոնը, գրել էր․ «Մայրության սպասող կանանց մաղթում եմ համբերություն եւ հավատ, ամեն ինչ լավ է լինելու, իսկ մեզ՝ մայրերիս՝ մի քիչ շատ քնենք, որ առողջ եւ գեղեցիկ լինենք։ Շնորհավոր ապրիլի 7»։