Մահացել է ամերիկացի ռեփեր DMX-ը

21:25   9 ապրիլի, 2021

Ամերիկացի ռեփեր Էրլ Սիմոնսը, որը հայտնի է DMX կեղծանվամբ, մահացել է 50 տարեկան հասակում՝ սրտի կաթվածից հետո առաջացած բարդությունների ֆոնին։ Այս մասին հայտնում է People-ը՝ վկայակոչելով կատարողի ընտանիքի հայտարարությունը:

«Մենք ցավով հայտնում ենք, որ այսօր մեր սիրելի մարդը՝ DMX-ը մահացել է 50 տարեկանում՝ White Plains հիվանդանոցում: Այդ պահին նա եղել է իր հարազատների հետ։ Վերջին մի քանի օրերի ընթացքում նրան միացված է եղել կենսապահովման ապարատ», - ասված է ընտանիքի հայտարարության մեջ։

Երաժիշտի առողջական վիճակը վատացել է անցած ուրբաթ օրը։ Նա տանն է գտնվել, երբ սրտի կաթված է ստացել։ Նրան տեղափոխել են Նյու Յորքի White Plains հիվանդանոց եւ մեկ շաբաթ անց մահացել բարդությունների պատճառով։



© NEWS.am STYLE